47. Տրված բառերն ըստ իմաստների նմանության բաժանի՛ր չորս խմբի:
Ջարդել, հավաքել, հասկանալ, պահել, ամբարել, փշրել, ծածկել, կոտրել, պարզել, քողարկել, կտոր-կտոր անել, գլխի ընկնել, թաքցնել, ժողովել, գումարել, կռահել, պատսպարել,կուտակել , կոտրատել:
Ջարդել, փշրել, կոտրել, կտոր կտոր անել, կոտրատել
Հավաքել ամբարել
Պահել, թաքցնել, պատսպարել, ծածկել, քողարկել
Հասկանալ, կռահել, գլխի ընկնել
48.Իմաստով մոտ բառերը կոչվում են հոմանիշներ(հոմ-նման, կից): Տրված բառերը բաժանի՛րհոմանիշների չորս խմբի:
Երկիր, մազ, դեպք, արշալույս, ծեգ, պետություն, հյուսք, եղելություն, ծամ, թագավորություն, պատահար, վարս, այգաբաց, կայսրություն, հեր, իրադարձություն, միջադեպ, տերություն, լուսաբաց:
երկիր-պետություն
մազ-վարս,հեր,հյուսք,ծամ
դեպք-եղելոիթյուն,պատահար,միջադեպ, իրադաձություն
արշալույս,լուսաբաց,ծեգ
49.Ընդգծված բառերն ու արտահայտություններըփոխարինի´ր տրված հոմանիշներով:
Հետապնդել են նրանց, սարսափ, անցնելիս, ապրումեն, կացարան, առատ, գործածում են, նկատել են, հայտնաբերել են, կերակրվում են:
Հիմալայներում, ձյունոտ անտառով գնալիս, գիտական արշավախմբի անդամները տեսել ենմորթիներով ծածկված երկու կնոջ: Գիտնականներըգնացել են նրանց հետևից և գտել են նրանցբնակարանը, որ քարանձավ է եղել: Պարզվում է, որ20-րդ դարում դեռ գոյություն ունեն քարանձավայինմարդիկ: Նրանք չեն կարողանում օգտվել կրակից, իսկ որպես հագուստ օգտագործում են վայրիկենդանիների մորթիները: Սնվում են հում սննդով, որը կացարանի շրջակայքում շատ է: Քաղաքակիրթմարդկանց հետ աոաջին հանդիպումն ուղեկցվել էվախով ու ծայրաստիճան զարմանքով:
50.Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրվածհոմանիշննրով:
Գլուխ, Սուրբ գիրք,ազգ, բարկանալ, էլ, ուզել, շինել, իրար, ցրվել, գործածել, հասկանալ:
Աստվածաշնչում գրված է, որ մարդիկ Բաբելոնումցանկանում են այնքան բարձր աշտարակ կառուցել, որ կատարը երկինք հասնի: Աստված զայրանում է մարդկանց վրա ու խառնում նրանց լեզուները: Մարդիկ այլևս մեկմեկու խոսքը չեն ընկալում, խառնաշփոթություն է առաջանում, և ժողովուրդներըսփռվում են աշխարհով մեկ:
Ուստի «բաբելոնյան աշտարակաշինություն» արտահայտությունն օգտագործվում է, երբցանկանում են բնութագրել խառնաշփոթություն,աղմուկ, անկարգություն:
51.Նախադասության բառերից մեկը փոխիր՝ առանցմիտքը փոխելու:
Օրինակ՝
Արջուկը քարայրից դուրս եկավ ու շշմած կանգ առավ: — 1. Քոթոթը քարայրից դուրս եկավ ա շշմած կանգառավ: 2. Արջուկը քարանձավից (այրից, անձավից) դուրս եկավ ու շշմած կանգ առավ: 3.Արջուկըքարայրից ելավ (դուրս թռավ) ու շշմած կանգ առավ:4.Արջուկը քարայրից դուրս եկավ և շշմած կանգառավ: 5. Արջուկը քարայրից դուրս եկավ ու շփոթված(զարմացած) կանգ առավ: 6.Արջուկը քարայրիցդուրս եկավ ու շշմած կանգնեց:
Դարբնի աղջիկն առավոտից մինչև իրիկուն պետք էխոհանոցում չարչարվեր:
Ինչ-որ մեկը պատուհանը թակեց ու շտապ-շտապհեռացավ:
Անսպասելի մի խշշոց ականջն ընկավ, ու ձին լարվեց:
Քո ճանապարհին միայն մեկ խոչընդոտ կա:
Անխոս առաջ էր քայլում՝ առանց մեկի վրա ուշքդարձնելու:
Ձորի պռնկին, աշնան հողմերի առաջ անկոտրում ուանվախ, մի ծառ էր կանգնել:
52. Ընդգծված բառերը փոխարինի´ր տրվածհոմանիշներով: Տրված և ստացված տեքստերըհամեմատի´ր (բացի բառերից՝ ի՞նչ է փոխվել):
Կողք, գույն, ճամփա, գնալ, գնացոդ, պատել, կուզ, տափակ, ծռված, թեքել, ձանձրալի, ամպ,անտարբեր, հենց, խառնվել, սար:
Ճանապարհի կողքով,շղթակազմածդանդաղ ընթանում են ուղտերը: Նրանք ներկված ենանապատի գույն, կուզ մաշված են ուկախված են մի կողքի: Սլացող ավտոմեքենաներիբարձրացրած փոշին ամպ նման պարուրում էնրանց, բայց ուղտերն անվրդով շրջում՛ են գլուխները: Անապատը տաղտկալի է ու միօրինակ, նա հեռուհորիզոնում խառնվել է իր նման գորշ ու ձանձրալի երկնքին:
Ո´չ սար է երևում, ո´չ ցածրավայր: Ահա այստեղ էլհեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որԵրկիրը տափարակ է: