Հաշվետվություն․ մայրենի

1․ ԱՆԲԱՆ ՀՈՒՌԻՆ

2․ «ԻՆՉՊԵՍ ՃԱՆԱՉԵՑԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ»

3․ՄԱՅՐՍ ՓՈՔՐԻԿ

4․ԱՄԵՆ ՎԱՐԿՅԱՆ ԴՈՒ ԱՅԼ ԵՍ

5․ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

6․ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ։ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

7․ՀՈՎԱՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ․ ՔԱՌՅԱԿՆԵՐ

Հովանես Թումանյան․ քառյակներ

Ե՛տ եկե՜ք…
Գարնան վարար գետ եկե՛ք
Անցա՜ծ օրեր, խի՛նդ ու սե՛ր,
Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք։

Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։
Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկսում է ամեն օր։

Ազգային հերոսների մասին տեղեկություն

Հայրենիքի բարձրագույն պարգեւին արժանացած գործիչները տարբեր ծառայություններ են մատուցել երկրին:

Մովսես Գորգիսյանը, Մոնթե Մելքոնյանը, Թաթուլ Կրպեյանը, Ջիվան Աբրահամյանը, Յուրա Պողոսյանը ազգային հերոսի կոչումը նվաճել են ռազմի դաշտում աձնազոհաբար պաշտպանելով մեր անկախությունն ու ազատությունը:

Մոսոն էն բացառիկ կերպարներից է, որի անունը սերտորեն ասոցացվում է անկախության հետ. նա առաջիններից էր, ով 1989թ-ի մայիսի 28-ին Ազատության հրապարակում բարձրացրեց Հայոց Եռագույնը:

Մոնթեն հուր կրակ էր, որ խորհրդանշում է մեր հերոսամարտում ազգային միասնության գաղափարը:

Թաթուլը՝ «հրացանակիր ուսուցիչը», դարձել է անառիկ Գետաշենի խորհրդանիշը: Թաթուլի էս լուսանկարը խորհրդանշում է ազատության եւ ապագայի կապը: Նրա դուստրը չհասցրեց կարգին ճանաչել հորը, բայց նա ու իր սերնդակիցները Թաթուլի սխրանքի շնորհիվ հնարավորություն ունեցան ապրել ազատ Հայաստանում:

Հերոսների այս հնգյակին կարող էին միանալ Գեղազնիկ Միքայելյանը՝ Չաուշ, եւ Վիտյա Այվազյանը, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել 88-ի շարժմանը, երկրապահ ջոկատների կազմավորմանը: Այս երկու արժանավոր հայորդիները, սակայն, ընկան 1990-ին՝ հայի դավադիր կրակոցներից:

Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանն իրավմամբ ազգային հերոս են եւ մեր պատմության ամենավառ անհատականություններ: «Կառուցենք եւ պաշտպանենք»՝ այսպես էր հնչում երկու մեծ հայորդիների ստեղծած դաշինքի կարգախոսը: Հզոր եւ Արժանապատիվ Հայաստանը խորհրդանշող այս երկու այրերը դարձյալ դավադիր փամփուշտների զոհ դարձան:

Ն.Ս.Օ.Տ.Տ Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ազգայինի, հոգեւորի եւ բարոյականության ներդաշնակությունն է, ազգանվեր ու նմանը չունեցող հոգեւորական:

Աշխարհառչակ աստղագետ Վիկտոր Համբարձումյանը, հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրը, բարերարներ Ալեք Մանուկյանը եւ Քըրք Քըրքորյանը խորհրդանշում են մեր ու աշխարհի կապը:

Հ.Գ.- Ազգային հերոսների շարքում նվաստացուցիչ է տեսնել խորհրդային կայսրության վարչապետ Նիկոլայ Ռիժկովի անունը: Անպատվաբեր է հերոսի կոչում տալ մի գործչի, ով եղել է մեր անկախությունը ոչնչացրած կայսրության կարեւոր դերակատար: Ռիժկովի «հերոսացումը» հնարավոր եղավ հայ-ռուսական վասալային հարաբերություների ձեւավորման հետեւանքով: Արժանապատիվ Հայաստանում՝ մենք նման հերոներ չենք ունենա:

Խորհրդային Հայաստան (1920-1991թթ.)

Խորհրդային Հայաստանը գոյություն ունեցավ շուրջ 70 տարի։ Այդ ընթացքում հանրապետությունն ուներ իր սահմանադրությունը, դրոշը, զինանշանը, օրհներգը և պետականության այլ խորհրդանիշներ։ Սակայն Հայաստանը անկախ պետություն չուներ։ Երկրի կյանքին վերաբերող բոլոր կարևորագույն հարցերը լուծվում էին Մոսկվայում, որը սկզբում Խորհրդային Ռուսաստանի, իսկ հետո միաժամանակ նաև Խորհրդային Միության մայրաքաղաքն էր։
Հայաստանի Գերագույն խորհուրդը, այսինքնօրենսդիր մարմինը, որևէ ինքնուրույնություն չուներ, և նրա կողմից ընդունված օրենքները չէին տարբերվում Խորհրդային Միության համանման օրենքներից։ Կառավարությունը նույնպես բոլոր կարևոր հարցերը անպայման համաձայնեցնում էր ԽՍՀՄ կառավարության հետ։ Չնայած դրան խորհրդային տարիներին Հայաստանն ունեցել
է տնտեսական, գիտական և մշակութային զարգացում, կառուցվել
են բազմաթիվ գործարաններ, բնակելի շենքեր, դպրոցներ,
կրթական և մշակութային այլ հաստատություններ։ Խորհրդային
Հայաստանի ղեկավար շատ գործիչներ ձգտել են զարգացնել Հայաստանը, նպաստել տնտեսության, գիտության, ազգային մշակույթի ծաղկմանը։ Այդպիսի գործիչներ էին Ալեքսանդր Մյասնիկյանը, Աղասի Խանջյանը, Յակով Զարոբյանը և ուրիշներ։