Հոգևոր ընթերցուն

Արդ, նույն ցավագին հեծեծանքներով վշտահար սրտիս

Եվ բոլորովին տագնապած հոգուս տառապանքներով,

Այս անգամ դարձյա՛լ միևնույն ոճով դիմելով ես քեզ,

Ամենապարգև քո բարերարի գո՜ւթն եմ խնդրելու:

Պաղատում եմ իբրև մեռյալ՝ կենդանի անմահ Աստծուդ,

Փառքիդ հանդեպ իմ անարգությունը խոստովանելով,

Ինչպես և քո բարությունն իմ չարության դիմաց.

Որոնցով հաղթվեցի ինքս, քան թե բուժվեցի, Ամաչեցի, քան թե համարձակվեցի, Ուխտակորույսս ես և ավանդամոռաց:

Արեգա՜կ արդար, օրհնյալ ճառահայթ, պատկեր լուսեղեն,Փափագ անձկալի, անքնին բարձրյալ, անապատում զորեղ,Բարու բերկրություն, հուսատու տեսսիլ, գովյալ երկնավոր,Թագավոր փառաց, Քրիստոս արարիչ, խոստովանյալ կյանք,Եղկելուս բազմավրեպ և սխալներով լի այս չարչարանքի,Պակասները դո՜ւ լրացրու խոսքով քո ամենազոր,Եվ այն մատուցիր որպես հաճելի աղերս բարձրյալ Հորդ:Դո՜ւ ինձ համար անեծքների փորձության ենթարկվեցիր՝Կերպարանքովդ նմանվելով ինձ, կենա՛ց օրհնություն….