(Untitled)

Տյառնընդառաջը կամ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարինՀայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 14-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։

Հիսուս Քրիստոսի ընծայումը եկեղեցուն

Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։

Ծագումնաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում ծնողներն առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար։ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար։ Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց։ Այստեղից էլ առաջացել է Տյառնընդառաջը, և նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն։ Այն շատ է սիրվելի դարձել բոլորի կողմից, քանի որ այդ տոնը նվիրված է Հիսուսին։

կրոնաժող․ հնավանդ տոն։ Սահմանել է եկեղեցին՝ ի պատիվ Հիսուս Քրիստոսի ծննդյան քառասունքի։ Ըստ հին հրեական (մովսեսական) կրոնի, տղաբերքից քառասուն օր անց մայրը պարտավոր էր այցելել տաճար՝ զոհ մատուցելու, «սրբազան» հրով ու ջրով սըրբվելու և նորածնին օրհնելու համար։ Կրոն. ավանդության համաձայն՝ Տիրամայր Մարիամը ծիսական այդ արարողությունը կատարել է որդու ծննդյան օրից՝ հունվարի 6-ից (հուն. և լատին. եկեղեցիներում՝ դեկտեմբերի 25-ից) 40 օր անց՝ փետր․ 14-ին (հուն, և լատին, եկեղեցիներում՝ փետր․ 2-ին)։ Նշելով այդ օրը (կոչվում է «Քառասնօրյա գալուստ Քրիստոսի ի տաճար»)՝ հավատացյալներն իբր «ընդառաջ են ելնում տիրոջը» (որից էլ՝ «Տ․» անվանումը)։ Տ–ի մեջ պահպանվել են հինավուրց՝ նախաքրիստոնեական մաքրագործական, հատկապես հրապաշտական ծեսեր։ Այդ օրը եկեղեցիների ու տների բակերում, տանիքներին, փողոցներում վառում են խարույկներ, երգելով ու աղոթելով պտտվում դրանց շուրջ, նորապսակ հարսներին թռցնում բոցերի վրայով (իբր մաքրագործվելու և ծնունդը նվիրագործելու համար), ամուլ կանայք «սուրբ» կրակով այրում են իրենց զգեստի փեշերը ամոքվելու հույսով ևն։ Խարույկների մոխիրը երդիկներից շաղ են տալիս տների ու գոմերի մեջ, ինչպես նաև տնամերձ հողերին՝ մաղթելով տարվա առատություն, արգասավորություն, «տեր ընդ ձեզ» (որից էլ՝ տոնի «Տրնդեզ» ժող․ անվանումը)։

Դդմի օգտակար հատկություները։

 

Ինչպես արդեն հասկացաք, դդմի օգտակարությունը որոշվում է նրա քիմիական բաղադրությամբ։ Այն օգտակար է սրտանոթային համակարգի և աղեստամոքսային տրակտի համար։ Այդ հարցում օգնում են կալիումն ու սննդային թելիկները։

Դդումը կատարյալ դիետիկ մթերք է։ Այն օգտակար է աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, օրինակ` գաստրիտի և ստամոքսի խոցի դեպքում։

Բացի այդ, դդումն օգտակար է, քանի որ այն կարողանում է դանդաղեցնել ծերացման պրոցեսը։ Չէ՞ որ այն բարենպաստ է ազդում մաշկի և մազերի վիճակի վրա։

Անչափ օգտակար են նաև դդմի կորիզները։ Դրանք կանխարգելիչ միջոց են ճիճուների դեմ։ Օգտակար հատկություններով են նաև օժտված դդմի տերևները, որոնք օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ` ազատելով կոսմետոլոգիական խնդիրներից, օգնում են վերահսկել դիաբետը, բարելավում իմունային համակարգի աշխատանքը։

Պարտադիր պետք է օգտագործել դդմի հյութ, որը ևս շատ օգտակար է։ Չէ՞ որ այն ունի արյունաստեղծ հատկություն։

Առավել օգտակար է հում դդումը։ Ջերմային մշակումից հետո դդմի օգտակար հատկություններն անհետանում են։–0-։

Ճանփորդություն ժողովրդդական արվեստի թանգարան

Մենք այսօր գնացել էինք արվեստի թանգարան ։ Այնտեղ կար հին տարազներ, մասիկներ, ծխախոտի տուփեր, կար մանրադիտակներ ,որ շատ գեղեցիկ բաներ էր ցույց տալիս կաին սունդուկներ գուլպաներ հին  խալիներ, ոորոնց անունը վիշապագորգ օցագորգ ։ Փայտերի վրա ներկեցինք զարդանախշեր, մեր օրը շատ հետաքրքիր անցավ։

Հորինուկ դդմի մասին

Լինում է չի լինում մի դդում է լինում։ Այդ դդումը ուզում էր ընկերներ ունենալ։ Գնում է գնում և հանդիպում է արջին։ Դդումը ասում է․
-Արջ եղբայր, ես ոնց կարող եմ գտնել իմ ընկեր դդումներին։ Դու ինձ կօգնես։
-Այո՛, կօգնեմ։ Եվ տանում է իր ընկերների մոտ։ Նրանք անտառում ունեին այգի, որտեղ շատ դդումներ կային։

Հանելուկ

Կլորիկ է ու համեղ
Գույնը դեղին, պոչը կանաչ։

Հունվարյան ճամբարի երրորդ օր

մենք այսօր  բնագիտական փորձեր ենք արել։ Մենք փորձել ենք, որ մոմը վառենք ու փչենք, նրա ծուխը վառենք, նա կվառվի։ Փորձեցինք, որ սառը ջուրը կարող է եռալ։ Փորձեցինք, որ լուցկու չոփը վառենք ու փչենք, մագնիսը կվերցնի վառված չոփը։