(Untitled)

Հունաստանի բնակչությունը հանդիսանում է ուղղափառ եկեղեցու հետևորդ և Սուրբ Ծնունդը նշում է ինչպես մյուս ուղղափառ երկրներում՝ Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը։ Հունաստանում Նոր տարին նշվում է ավելի քան 10 օր՝ դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 14-ը։ Ըստ հույների ավանդույթի, առավել կարևոր է Սուրբ Ծննդի նշման արարողությունը, իսկ Նոր տարին ոչ այնքան կարևոր է։

Մինչև նոր տարվա կամ «Պրոտոխրոնիի» գալուստը, Հունաստանի եկեղեցիներում հնչեցվում են փողեր, որոնք ավետում են Քրիստոսի Ծնունդը։ Հույները եկեղեցի գնում են դեկտեմբերի 25-ին, որպեսզի մասնակցեն Հիսուս Քրիստոսի ծննդյան օրվան նվիրված միջոցառումներին և արարողություններին։ Այս իրադարձություններից հետո հունական ընտանիքներում սկսում է ամանորյա տոնակատարությունը[1]։

Հույն ժողովրդի համար ամանորը ամենաընտանեկան տոներից մեկն է։ Նոր տարվա գիշերը հույն ընտանիքները սովորաբար չեն անցկացնում սեփական