Վարդան Մամիկոնյան

Վարդան Մամիկոնյան (388 — 451), 5-րդ դարի հայ զորավար, հայոց զորքերի սպարապետ, 450-451 թվականների հայ ազատագրական շարժման առաջնորդ։

Վարդան Մամիկոնյանը Ավարայրի Ճակատամարտում հայոց բանակի հրամանատարն էր։ Այն տեղի է ունեցել 451 թվականի մայիսի 26-ին՝ Վասպուրականի Տղմուտ գետի եզերքին՝ Ավարայրի դաշտում։ Հայոց բանակը բաղկացած էր 66 000 զինվորներից, իսկ պարսիկների բանակը՝ 90 000 զինվորից, որոնք պաշտպանված էին նաև փղերով։ Ճակատամարտը վերջացավ հայերի հաղթանակով։ Զորավար Վարդանը զոհվեց այդ ճակատամարտում։ Հետագայում նա դասվել է սրբերի շարքը։Վարդան Մամիկոնյանը սպարապետ Համազասպ և Սահականույշի ավագ որդին է։Ուսանել է Վաղարշապատի Սահակ-Մեսրոպյան նորաբաց դպրոցում։422 թվականին մեկնել է Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն։ Արշակունւների թագավորության անկումից  հետո՝ 432 թվականին, հաստատվել է Մարզպանական Հայաստանի զորքերի սպարապետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով